Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Տեսողության վատթարացման հինգ նշաններ

Տեսողության վատթարացման հինգ նշաններ

Երբ դիմել բժշկի և ինչու ու ակնոցների հետ մեկտեղ, ինչպես արևից պաշտպանել աչքերը: Մարդը հաճախ ակնաբույժին է դիմում միայն այն դեպքում, երբ համակարգչի էկրանին տողերը շաղվում են և, նույնիսկ, հինգ քայլ այն կողմ ծանոթներին չեն ճանաչում:

 

Տեսողության նվազումը և դրանից բխող լուրջ բարդությունները հնարավոր է իրականում ճանաչել և խնդիրն արագ վերացնել:

 

Տեսողության հստակության փոփոխություններ


Առավոտյան գերազանց եք տեսնում, իսկ երեկոյան առարկաների ուրվագծերն սկսում են աղավաղվել: Դրանց հստակությունը վերադարձնելու համար հարկ է կամ ուժեղ կկոցել աչքերը, կամ ճնշել ակնախնձորների վրա: Դա կարող է միոպաթիայի նշաններ լինել: Այս հիվանդության դեպքում վնասվում են աչքերի արյունատար մանր անոթները: Հաճախ միոպաթիան ուղեկցում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետին:

 

«Կույր հատվածի» դրսևորում


Երբեմն լինու՞մ է այնպես, որ տեսադաշտում մի քանի վայրկյան կարծես մուգ բծեր կամ ՙկույր հատված՚ են դրսևորվում: Հետո անմիջապես անցնում է: Դա կարող է մոլեկուլային կազմափոխության ախտանշան լինել: Այն տեսողության նվազման հաճախակի պատճառներից է և հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ: Այս հիվանդության ևս մեկ ակնհայտ ախտանիշ է պարբերաբար առաջացող պատրանքները, երբ ուղիղ գծերը կարծես ալիքաձև են երևում:

 

Շարժումների  հմտության կորուստ


Պատահու՞մ է, օրինակ, միջանցքով քայլելիս հպվում եք տարբեր մարդկանց, կամ մշտապես ձեր շուրջը գտնվող տարբեր առարկաների եք դիպչում: Հնարավոր է, որ դա պայմանավորված լինի պերիֆերիկ (ծայրամասային) տեսողությամբ: Մարդը, սովորաբար այս խնդիրն աչքերի հետ չի կապում, դրանք չեն ցավում և նա կարողանում է առարկաները գերազանց տեսնել թե հեռվից, թե մոտիկից, սակայն ոչ կողքից: Կողմնային տեսողությունը կարող է աչքի լուրջ հիվանդության` գլաուկոմայի ախտանիշ լինել:

 

Շագանակագույն երանգներ


Երբևիցե ունենու՞մ եք այնպիսի զգացում, կարծես աշխարհին նայում եք մուգ շագանակագույն ակնոցներով: Կամ էլ որևէ ֆիլմ, որն ասես հնում է նկարահանվել` սև-սպիտակ գույներով: Մի քանի րոպե անց աշխարհի գույները նորից սովորական են դառնում: Դա կարող է կատարակտայի ահազանգ լինել: Աչքի բյուրեղիկը մթագնում է, ինչն էլ հետագայում կարող է մասնակի կուրության հանգեցնել:


Սակայն ներկայումս կատարակտան հաջողությամբ վիրահատվում է, արհեստական բյուրեղիկի տեղադրումից հետո, տեսողությունը լիովին վերականգնվում է:

 

Փոքրիկ փայլատակումներ


Երբեմն աչքերի առջև տեսնու՞մ եք փոքրիկ սուր փայլատակումներ (ոչ միայն «աստղիկներ», այլ, հատկապես, փայլատակումներ): Օրինակ, երբ որևէ ծանր ֆիզիկական աշխատանք եք կատարում կամ կտրուկ առաջ եք թեքվում: Դա կարող է վկայել աչքի ցանցենու սնուցման խանգարման և դրա շերտազատման սպառնալիքի մասին: Այդ դեպքում անհապաղ դիմել ակնաբույժին:

 

Ի դեպ

 

Արևի պայծառ ճառագայթներից հաճախ աչքերը գերլարվում են ու արցունքոտվում: Ակնաբույժները խորհուրդ են տալիս:

 

  • Որպեսզի աչքերի լորձաթաղանթը չչորանա, օգտվեք դեղատներում վաճառվող «արհեստական արցունք» կաթիլներից: Դրանց տեսականին բավական շատ է, կարելի ընտրել և գնին, և սրվակի մեծությանը համապատասխան:

  • Օրական մեկ բաժակ գազարի թարմ հյութը բավական է, որպեսզի աչքի ցանցենու բջիջներն ապահովվեն «վառելիքով»: Գազարի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է  աչքերի սնուցման համար:

  • Բորբոքված աչքերին օգնում են երիցուկի և լորենու ծաղիկների թուրմից պատրաստված թրջոցները: Եվ, ամենապարզ միջոցը.  երեկոյան սառը սև թեյից պատրաստված  թրջոցները 10-15 րոպե դնել աչքերի վրա:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ